Submitted by H.Aslanyan on
Անահիտ

ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ։

«Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։

Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է անկախության ամենաբարձր՝ A կարգավիճակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։

Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։

Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։

Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել