Իրաքն ուժեղացնում է Սիրիայի և Հորդանանի հետ սահմանը
Իրաքի բանակի զրահատանկային ստորաբաժանումներն ուղարկվում են երկրի՝ Սիրիայի և Հորդանանի հետ սահման:
Ինչպես հայտնում է «Anadolu»-ն , այս մասին ասված է Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ իրաք-սիրիական սահմանին գտնվող Ալ-Քայմա անցակետի տարածքում անվտանգությունն ապահովելու որոշում է ընդունվել։
Ավելի վաղ երկրի իշխանությունները ուժեղացրել էին անվտանգության միջոցները Մոսուլի հյուսիս-արևմուտքում՝ այնտեղ ուղարկելով զրահատանկային ստորաբաժանումներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն