Իրաք

Իրաքն ուժեղացնում է Սիրիայի և Հորդանանի հետ սահմանը

Իրաքի բանակի զրահատանկային ստորաբաժանումներն ուղարկվում են երկրի՝  Սիրիայի և Հորդանանի հետ սահման:

Ինչպես հայտնում է «Anadolu»-ն , այս մասին ասված է Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ իրաք-սիրիական սահմանին գտնվող Ալ-Քայմա անցակետի տարածքում անվտանգությունն ապահովելու որոշում է ընդունվել։

Ավելի վաղ երկրի իշխանությունները ուժեղացրել էին անվտանգության միջոցները Մոսուլի հյուսիս-արևմուտքում՝ այնտեղ ուղարկելով զրահատանկային ստորաբաժանումներ:

Add new comment