
Իրանը երեք շաբաթվա ընթացքում 10 միջուկային մարտագլխիկ արտադրելու հնարավորություն ունի. Պենտագոն
Իրանն ունի 3 շաբաթվա ընթացքում մինչև 10 միջուկային մարտագլխիկ ստեղծելու հնարավորություն։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան՝ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Եթե Իրանի ռեժիմը որոշի սկսել միջուկային զենքի արագացված ստեղծումը, ապա ըստ հաշվարկների՝ մի քանի հարստացման օբյեկտներում առկա պաշարներն ու ցենտրիֆուգները բավարար են առաջին 25 կգ զենքի (միջուկային) նյութը մոտ մեկ շաբաթվա ընթացքում և մինչև տասը միջուկային մարտագլխիկ երեք շաբաթում արտադրելու համար»,- ասել է նա։
«Եթե Իրանը միջուկային զենք ստանա, տարածաշրջանի մյուս երկրները կանեն ամեն հնարավորը՝ միջուկային զենք ձեռք բերելու համար՝ կա՛մ զարգացնեն այն, կա՛մ գնեն, որպեսզի կարողանան Իրանի նկատմամբ զսպող ներուժ պահպանել»-շարունակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն