Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին:
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 42-րդ ալիքը, որն ուղեկցվել է «Էմադ», «Գադր», «Խեյբարշեքան», «Ֆաթթահ» ծանր հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ դեպի Թել Ավիվի սիրտը և ամերիկյան բանակի բազաների ուղղությամբ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն