1

Իրանը հերթական անգամ զգուշացրել է Ալիևին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական անգամ նախազգուշացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ զերծ մնալ հայ-իրանական սահմանը փոխելու փորձերից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկություն հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վայր դնի զենքերը, այլապես նրանց ծանր վախճան է սպասվում։ Իրանի ռազմական հրամանատարներն ու առաջնորդը միշտ հստակ զգուշացրել են. «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրը, Ալիևը հերթական սպառնալից ելույթն էր ունեցել, նշել՝ «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից»։ 

«Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ»,- հոխորտացել էր Բաքվի բռնապետը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան
detq
Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Արաղչի
detq
Թրամփի վարչակազմի հետ երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ
detq
Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո
333
Իրաքը դեմ է, որ իր տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար
detq
Իրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը
1
Իրանը հերթական անգամ զգուշացրել է Ալիևին
detq
Իսրայելի վերջին հարձակմանն Իրանի արձագանքը կլինի ճիշտ ժամանակին. Արաղչի
detq
Իրանի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում տեղակայել են իրենց 100-րդ նավատորմը