Իրանը հերթական անգամ զգուշացրել է Ալիևին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական անգամ նախազգուշացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ զերծ մնալ հայ-իրանական սահմանը փոխելու փորձերից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկություն հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վայր դնի զենքերը, այլապես նրանց ծանր վախճան է սպասվում։ Իրանի ռազմական հրամանատարներն ու առաջնորդը միշտ հստակ զգուշացրել են. «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրը, Ալիևը հերթական սպառնալից ելույթն էր ունեցել, նշել՝ «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից»։
«Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ»,- հոխորտացել էր Բաքվի բռնապետը։
Add new comment