դետք

Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած հիմնարար տարաձայնություններին` Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա մի շարք տարաձայնություններ այնքան հիմնարար են, որ դրանք կարող են ընդմիշտ չլուծվել: «Սակայն մենք պետք է զբաղվենք դրանցով, որպեսզի նվազեցնենք ծախսերն ու լարվածությունը»,- ասել է նա։

Պատասխանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Իրան կատարելիք այցի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ Իրանը և ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը ներգրավված են լայնածավալ ու երկարատև համագործակցության մեջ՝ չնայած մի շարք մարտահրավերներին և համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակետներին: 

Արաղչին հույս է հայտնել, որ Գրոսսիի այցի ընթացքում Իրանը և ԱԷՄԳ-ն համաձայնության կգան  մի շարք տարաձայնությունների շուրջ։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի միջուկային ծառայության ղեկավարը դրական տրամադրվածություն ունի:

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան
detq
Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Արաղչի
detq
Թրամփի վարչակազմի հետ երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ
detq
Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո
333
Իրաքը դեմ է, որ իր տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար
detq
Իրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը
1
Իրանը հերթական անգամ զգուշացրել է Ալիևին
detq
Իսրայելի վերջին հարձակմանն Իրանի արձագանքը կլինի ճիշտ ժամանակին. Արաղչի
detq
Իրանի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում տեղակայել են իրենց 100-րդ նավատորմը