Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած հիմնարար տարաձայնություններին` Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա մի շարք տարաձայնություններ այնքան հիմնարար են, որ դրանք կարող են ընդմիշտ չլուծվել: «Սակայն մենք պետք է զբաղվենք դրանցով, որպեսզի նվազեցնենք ծախսերն ու լարվածությունը»,- ասել է նա։
Պատասխանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Իրան կատարելիք այցի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ Իրանը և ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը ներգրավված են լայնածավալ ու երկարատև համագործակցության մեջ՝ չնայած մի շարք մարտահրավերներին և համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակետներին:
Արաղչին հույս է հայտնել, որ Գրոսսիի այցի ընթացքում Իրանը և ԱԷՄԳ-ն համաձայնության կգան մի շարք տարաձայնությունների շուրջ։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի միջուկային ծառայության ղեկավարը դրական տրամադրվածություն ունի:
Add new comment