4715

Իրանն առայժմ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Al Araby Al Jadeed» պարբերականին տված հարցազրույցում։

«Անհրաժեշտ է սպասել, որպեսզի իմանանք, թե ինչպես է ամերիկյան նոր վարչակազմը ձեւակերպելու իր քաղաքականությունը, հետո մենք կձևակերպենք մեր քաղաքականությունը։ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ ձևավորված չէ, նա դեռ չի հայտարարել իր դիրքորոշումը, և պարզ չէ, թե արդյոք նա ցանկանում է վերացնել նախորդ գործունեության վնասը, թե ոչ»,- ասել է Արաղչին՝ պատասխանելով Թրամփի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին հարցին։

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), որը ստորագրվել էր Իրանի հետ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի միջև՝ 2015 թվականին։ 2021 թվականի ապրիլից Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարել գործարքի վերականգնման մասին, որոնք ավարտվել են անարդյունք։

Ի պատասխան դրա՝ Իրանի խորհրդարանը 2020-ին ընդունեց ռազմավարական գործողությունների մասին օրենքը՝ իրանցի ժողովրդի պատժամիջոցների չեղարկման և շահերի պաշտպանության վերաբերյալ։ Ըստ դրա՝ Թեհրանը կրճատեց միջուկային գործարքի մի շարք պարտավորություններ, այդ թվում ԱԷՄԳ տեսչությունները և արգելեց մոնիթորինգի խիստ միջոցները։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

DETQ
Իրանն ակնկալում է, որ Սիրիայի հետ իր հարաբերությունները հետագայում ևս կզարգանան
DETQ
Իրանական ԶԼՄ-ն Սիրիայի համար մռայլ ապագա է կանխատեսում՝ Ասադի տապալումից հետո
DETQ
13 տարի շարունակ մենք օգնել ենք սիրիացի փախստականներին․ Էրդողան
DETQ
Թեհրանը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է արձագանքել Իսրայելի կողմից Սիրիայի բռնազավթմանը
DETQ
Ասադը զարմացել էր իր բանակի՝ հակակառավարական խմբավորումներին դիմակայելու անկարողությունից. Արաղչի
detq
Ուկրաինայի հարցով փոխզիջման հնարավորությունը ներկայումս զրոյական է․ Ռյաբկով
detq
ԱՄՆ-ը նպատակաուղղված աջակցել է Սիրիայի դեմ ահաբեկիչների գրոհին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
դ
Սիրիական զորքերը Համայի շրջանում հակահարձակման են անցել ահաբեկիչների դեմ. ԶԼՄ
4715
Իրանն առայժմ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ․ Աբբաս Արաղչի
detq
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Ջավադ Զարիֆ
detq
Թեհրանը պնդում է՝ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ