Իրանն առայժմ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ․ Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Al Araby Al Jadeed» պարբերականին տված հարցազրույցում։
«Անհրաժեշտ է սպասել, որպեսզի իմանանք, թե ինչպես է ամերիկյան նոր վարչակազմը ձեւակերպելու իր քաղաքականությունը, հետո մենք կձևակերպենք մեր քաղաքականությունը։ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ ձևավորված չէ, նա դեռ չի հայտարարել իր դիրքորոշումը, և պարզ չէ, թե արդյոք նա ցանկանում է վերացնել նախորդ գործունեության վնասը, թե ոչ»,- ասել է Արաղչին՝ պատասխանելով Թրամփի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին հարցին։
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), որը ստորագրվել էր Իրանի հետ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի միջև՝ 2015 թվականին։ 2021 թվականի ապրիլից Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարել գործարքի վերականգնման մասին, որոնք ավարտվել են անարդյունք։
Ի պատասխան դրա՝ Իրանի խորհրդարանը 2020-ին ընդունեց ռազմավարական գործողությունների մասին օրենքը՝ իրանցի ժողովրդի պատժամիջոցների չեղարկման և շահերի պաշտպանության վերաբերյալ։ Ըստ դրա՝ Թեհրանը կրճատեց միջուկային գործարքի մի շարք պարտավորություններ, այդ թվում ԱԷՄԳ տեսչությունները և արգելեց մոնիթորինգի խիստ միջոցները։
Add new comment