detq

Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը բոլոր միջոցները կձեռնարկի իր միջուկային օբյեկտները իսրայելական ուժերից պաշտպանելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Անդրադառնալով Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների անօրինականության և սպառնալիքների մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին՝ Իրանի դիվանագիտական գերատեսչության մամուլի խոսնակը նշել է՝ 533 բանաձևը միջուկային օբյեկտների դեմ ցանկացած սպառնալիք արգելող կանոններից մեկն է։ Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակ նշված է, որ Անվտանգության խորհուրդը նման դեպքերում պետք է միջամտի։ 

«Իսրայելի սպառնալիքները սպառնալիք են երկրների ազգային անվտանգությանը, և ՄԱԿ-ը պետք է դրանց վճռական պատասխան տա,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։- Մեր տարածաշրջանը տասնամյակներ շարունակ ծանոթ է եղել սիոնիստական ​​ռեժիմի՝ անվտանգությունը խախտող այս գործողություններին»։

Բաղային հավելել է, որ Իրանը բոլոր միջոցները կձեռնարկի իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան