Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը բոլոր միջոցները կձեռնարկի իր միջուկային օբյեկտները իսրայելական ուժերից պաշտպանելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների անօրինականության և սպառնալիքների մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին՝ Իրանի դիվանագիտական գերատեսչության մամուլի խոսնակը նշել է՝ 533 բանաձևը միջուկային օբյեկտների դեմ ցանկացած սպառնալիք արգելող կանոններից մեկն է։ Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակ նշված է, որ Անվտանգության խորհուրդը նման դեպքերում պետք է միջամտի։
«Իսրայելի սպառնալիքները սպառնալիք են երկրների ազգային անվտանգությանը, և ՄԱԿ-ը պետք է դրանց վճռական պատասխան տա,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։- Մեր տարածաշրջանը տասնամյակներ շարունակ ծանոթ է եղել սիոնիստական ռեժիմի՝ անվտանգությունը խախտող այս գործողություններին»։
Բաղային հավելել է, որ Իրանը բոլոր միջոցները կձեռնարկի իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար։
Add new comment