Submitted by H.Aslanyan on
Հարված

Իրանն ու ԱՄՆ-ը գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը, հարձակման է ենթարկվել 90 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների լրացուցիչ փուլը, որոնք նպատակաուղղված էին հետագայում թուլացնելու Իրանի կարողությունները՝ հարձակվելու առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել շուրջ 90 իրանական ռազմական թիրախի», - ասված է CENTCOM-ի հրապարակման մեջ։

Հրամանատարությունը նշել է, որ հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքային օբյեկտներ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում՝ երկրի տարբեր կետերի վրա հակառակորդի հարձակումներից անմիջապես հետո, ոչնչացրել են Քուվեյթում ամերիկյան «Ալի ալ-Սալեմ» և «Արիֆջան», ինչպես նաև Բահրեյնում «ալ-Ջուֆեյր» և «Շեյխ Իսա» բազաների առանցքային օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - ասված է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ամերիկյան հարձակումների կրկնվելու դեպքում Թեհրանը կընդլայնի պատասխան միջոցները, որոնք ուղղված կլինեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ այլ բազաների դեմ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո