Submitted by H.Aslanyan on
Դրոշ

Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters

Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբերվող տեսակետներ ունեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման հարցի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալության հետ զրույցում այդ մասին ասել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով, որ մարտի սկզբին նախատեսվում են նոր բանակցություններ, քանի որ ռազմական բախման վտանգը մեծանում է։

«Բանակցությունների վերջին փուլը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի պատկերացումները պատժամիջոցների մեղմման շրջանակի և մեխանիզմի վերաբերյալ տարբերվում են Իրանի պահանջներից։ Երկու կողմերն էլ պետք է հասնեն պատժամիջոցների վերացման տրամաբանական ժամանակացույցի։ Այս ճանապարհային քարտեզը պետք է լինի ողջամիտ և հիմնված լինի փոխադարձ շահերի վրա», – ասել է պաշտոնյան։

Գործակալությունը հիշեցնում է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է, որ մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի իրանական առաջարկի նախագիծը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածների տարբերակը։

Մերժելով ուրանի հարստացումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը՝ Թեհրանն, այնուամենայնիվ, ազդանշան է տվել իր միջուկային ծրագրի հարցում փոխզիջման գնալու պատրաստակամության մասին։  Վաշինգտոնը Իրանի կողմի ուրանի հարստացումը դիտարկում է որպես միջուկային զենքի ձեռքբերման հնարավոր ուղի։ Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման մեղադրանքները և ցանկանում է, որ ճանաչվի ուրանը հարստացնելու իր իրավունքը։ Վաշինգտոնը նաև պահանջել է, որ Իրանը հրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից»,- գրում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ Թեհրանը կարող է լրջորեն դիտարկել իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասն արտահանելու, իր ամենաբարձր հարստացված ուրանի մաքրությունը նոսրացնելու և ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման համադրությունը՝ Իրանի խաղաղ միջուկային հարստացման իրավունքի ճանաչման դիմաց։

«Բանակցությունները շարունակվում են, և կա միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորություն», - ասել է նա։Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ դիվանագիտական լուծումը տնտեսական օգուտներ կբերի և՛ Թեհրանին, և՛ Վաշինգտոնին։

«Բանակցվող տնտեսական փաթեթի շրջանակներում Միացյալ Նահանգներին նաև առաջարկվել են լուրջ ներդրումների և Իրանի նավթարդյունաբերության մեջ իրական տնտեսական շահերի հնարավորություններ», - ասել է պաշտոնյան։

Այնուամենայնիվ, նա հստակեցրել է, որ Թեհրանը չի հանձնի իր նավթի և հանքային պաշարների վերահսկողությունը։«Ի վերջո, ԱՄՆ-ն կարող է լինել Իրանի տնտեսական գործընկեր, ոչ ավելին։ Ամերիկյան ընկերությունները Իրանի նավթի և գազի հանքավայրերում միշտ կարող են մասնակցել որպես կապալառուներ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել