Իրանցի պատգամավորը Մակրոնի՝ արևմտյան երկրների կոալիցիա ստեղծելու կոչը մեծ սխալ է որակել
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Ֆեդահհոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ արևմտյան կոալիցիա ստեղծելու կոչը «մեծ սխալ» է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Պատգամավորն ընդգծել է, որ եթե նման կոալիցիա ստեղծվի, ապա դրան ի պատասխան՝ մուսուլմանական երկրները ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի կողմից սեփական կոալիցիան կձևավորեն։
«Եթե իսրայելական կողմում ստեղծվի նոր ճակատ Պաղեստինի ժողովրդի դեմ, և նրա հանցագործությունները շարունակվեն, ապա չկասկածեք, որ կստեղծվի նման ճակատ կամ կոալիցիա ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար, և այն կներառի մեծ թվով մուսուլմանական երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը»,- զգուշացրել է նա։
Իրանցի պատգամավորը չի բացառում, որ Ֆրանսիայի նախագահի նման հռետորաբանությունը կարող է կապված լինել այդ երկրի ներքին խնդիրների հետ, ինչպիսիք են արաբական երկրներից միգրանտների աճը և եվրոպական երկրներում իսլամական արմատականությունը։ https://emirategirls.com
#Դետքի_հետագծով
Հոկտեմբերի 24-ին Իսրայել կատարած այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահը հանդիպում էր ունեցել այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որին հաջորդած մամուլի ասուլիսում նա առաջարկել էր կոալիցիա ստեղծել՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար։ Իրանը բնականաբար ձգտում է թույլ չտալ այդ կոալիցիայի ձևավորումը, քանի որ այն աղետալի հետևանքներ կունենա Պաղեստինի և Գազայի հատվածի բնակչության համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն