
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի երկու նավահանգիստներին։
Այս մասին հայտնում է եմենական Al Masirah հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարված է հասցվել Սալիֆ և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստներին։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածի արդյունքում ամբողջությամբ ավերել էին Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են նաև քաղաքի արվարձանում գտնվող Դահբան էլեկտրակայանի վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն