
Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել և դրա համար կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել և դրա համար կպատժվի. «ժողովուրդը չի մոռանա իրենց տարածքի վրա հարձակումը, կդիմադրի թե՛ պարտադրված պատերազմին, թե՛ պարտադրված խաղաղության դեմ և չի հանձնվելու որևէ մեկին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կկրի հսկայական վնաս, եթե ռազմական հակամարտության մեջ մտնի Իրանի հետ:
Հիշեցնում ենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր.«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան ոչնչացնել (սպանել), գոնե առայժմ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է»։
Ավելացնել նոր մեկնաբանություն