Submitted by H.Aslanyan on
Իսրայել

Իսրայելի արտգործնախարարը կառավարությանը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի․ TOI

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ծրագրում է կիրակի օրը նախարարների կաբինետին առաջարկել բանաձև՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին, գրում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Այս քայլը, անշուշտ, կհարուցի դիվանագիտական հակառակորդ Թուրքիայի դժգոհությունը։ Հայերը վաղուց են ձգտում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած սպանությունների միջազգային ճանաչմանը որպես ցեղասպանություն, որոնց հետևանքով, առկա տվյալներով, զոհվել է շուրջ 1,5 միլիոն նրանց հայրենակից։ Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունն է, վճռականորեն մերժում է այն պնդումը, որ հայերի զանգվածային սպանությունները, բանտարկությունները և բռնի տեղահանությունները հավասարազոր են եղել ցեղասպանության։ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց՝ հարցի դիվանագիտական զգայունության պատճառով, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որը բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, վերջին տարիներին ստիպել է նրան որոշակի քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ»,- նշվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ։

«Չնայած ծավալուն և աներկբա պատմական փաստաթղթերի առկայությանը՝ Հայոց ցեղասպանությունը մնում է ժխտման և նսեմացման կազմակերպված արշավի առարկա, ներառյալ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրումը՝ առաջին հերթին Թուրքիայի կողմից,- ասված է առաջարկին կից Իսրայելի ԱԳՆ բացատրական տեքստում։- Այս բարոյական և պատմական պարտավորության լույսի ներքո՝ Իսրայելի կառավարությանն առաջարկվում է ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Բացի դրանից, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության արհավիրքները քողարկելու, նսեմացնելու կամ ժխտելու շարունակական փորձերը, առաջարկը կոչ է անում դատապարտել այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու բոլոր փորձերը»։

Աղբյուր` News.am

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել