Submitted by H.Aslanyan on
Բաքու

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սրել է Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը լարվածություն է առաջացրել Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններում։ Ynet-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը այդ որոշումը դիտարկում է որպես անսպասելի և զգայուն քայլ՝ հաշվի առնելով երկու երկրների երկարամյա համագործակցությունը։

Ադրբեջանական կողմի դժգոհությունը պայմանավորված է ոչ միայն ճանաչման փաստով, այլև այն հանգամանքով, որ որոշումը հրապարակվել է առանց նախնական լայն քննարկումների։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ադրբեջանցի գործընկերոջ հետ կապ է հաստատել միայն հայտարարությունից հետո, ինչը Բաքվում ընկալվել է որպես արդեն ընդունված որոշման մասին տեղեկացում։

Ադրբեջանում մտահոգություն են հայտնում, որ այս քայլը կարող է ազդել տարածաշրջանային հարցերում Իսրայելի և Ադրբեջանի փոխըմբռնման վրա։ Բաքուն նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ կառույցներ, որոնք Իսրայելին մեղադրում են Գազայի գործողությունների համատեքստում, Ադրբեջանին ևս քննադատում են էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներով։

Ադրբեջանի իշխանությունները նախկինում ակնկալում էին, որ Իսրայելը հայկական հարցի վերաբերյալ նման դիրքորոշում չի որդեգրի՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ կապերը և Ադրբեջանի աջակցությունը Իսրայելի քաղաքական դիրքորոշումներին տարբեր միջազգային հարցերում։

Ynet-ի փոխանցմամբ՝ Բաքվում այժմ հարց են բարձրացնում, թե արդյոք այս որոշումը չի վնասի երկու երկրների հարաբերություններին, որոնք մինչ այժմ համարվել են ռազմավարական գործընկերության օրինակ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը հույս ունի, որ ստեղծված իրավիճակը չի վերածվի ավելի խոր դիվանագիտական ճգնաժամի, և հարցը չի հասնի Իսրայելի խորհրդարանում վերջնական հաստատման փուլին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի