Submitted by Անի Երյան on
ազր

Իզմիրում (Թուրքիա) տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գրասենյակի բացումը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իզմիրում (Թուրքիա) տեղի է ունեցել  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»* համայնքի գրասենյակի բացումը:

 «Արևմտյան Ադրբեջան»-ը շինծու տերմին է, որը վերաբերում է Հայաստանի պատմական և ինքնիշխան տարածքին: Հորինված է Ադրբեջանի կառավարության կողմից՝  որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում:

Բացման արարողության ժամանակ հանդգնաբար նշվել է, որ «ինչպես հայերն իրավունք ունեն ապրելու Ղարաբաղում, այնպես էլ ադրբեջանցի թուրքերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու Արևմտյան Ադրբեջան և տնօրինելու իրենց ունեցվածքը»։


Ե՛վս մեկ ապացույց, թե ինչպես է Բաքուն խաղաղության կեղծ օրակարգի ստվերում փորձում առաջ տանել իր ապօրինի և բռանտիրական ձգտումները: 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն