Իզմիրում (Թուրքիա) տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գրասենյակի բացումը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իզմիրում (Թուրքիա) տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»* համայնքի գրասենյակի բացումը:
«Արևմտյան Ադրբեջան»-ը շինծու տերմին է, որը վերաբերում է Հայաստանի պատմական և ինքնիշխան տարածքին: Հորինված է Ադրբեջանի կառավարության կողմից՝ որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում:
Բացման արարողության ժամանակ հանդգնաբար նշվել է, որ «ինչպես հայերն իրավունք ունեն ապրելու Ղարաբաղում, այնպես էլ ադրբեջանցի թուրքերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու Արևմտյան Ադրբեջան և տնօրինելու իրենց ունեցվածքը»։
Ե՛վս մեկ ապացույց, թե ինչպես է Բաքուն խաղաղության կեղծ օրակարգի ստվերում փորձում առաջ տանել իր ապօրինի և բռանտիրական ձգտումները:
Add new comment