
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
ՌԴ-ի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ Ռուսաստան ներխուժման ժամանակները, բայց մոռանում են, թե ինչպես է այդ պատմությունն ավարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների ու խնամակալների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոմանք դեռ չեն կարողանում հանգիստ նստել, դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Պուտինը։
Ենթադրվում է, որ նա արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը երեկ մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Նա նշել էր, որ ՌԴ-ի ագրեսիայի ֆոնին, Եվրոպայի պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զինանոցի օգտագործման վերաբերյալ ռազմավարական քննարկում պետք է սկսել:
Ավելացնել նոր մեկնաբանություն