Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին

Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին

ՌԴ-ի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ Ռուսաստան ներխուժման ժամանակները, բայց մոռանում են, թե ինչպես է այդ պատմությունն ավարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների ու խնամակալների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոմանք դեռ չեն կարողանում հանգիստ նստել, դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Պուտինը։

Ենթադրվում է, որ նա արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը երեկ մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Նա նշել էր, որ ՌԴ-ի ագրեսիայի ֆոնին, Եվրոպայի պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զինանոցի օգտագործման վերաբերյալ ռազմավարական քննարկում պետք է սկսել:

Add new comment