Կարևոր է Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սահիր Շամշադ Միրզայի հետ։ Քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության նոր հեռանկարները։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Հասանովը նշել է, որ կարևոր է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ ու եռակողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը։ Ընդգծվել է Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների անհրաժեշտությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն