Submitted by H.Aslanyan on
Գերի

Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսե

Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը.

«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:

Հարգված ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, դատակոչված  «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամ զինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետ կապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասին լսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ  ազատ արձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։

Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփինկատարել հրապարակային տրված խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս