Lars

Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սողանքի վտանգի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային կառավարման կենտրոնը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, սելավահոսքի սպառնալիքի, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումը գործում է Ռուսաստան Դաշնությունից ելքի ուղղությամբ` Երևանի ժամանակով 20։15-ից սկսած:

Գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ նշված ճանապարհով երթևեկելուց։

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր սելավի պատճառով։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեկ» անցակետի մոտ։

Ավելացնել նոր մեկնաբանություն