CivilNet

Լեմկինի ինստիտուտը Ալիևի հետ համաձայնագիրը համեմատում է 1938-ի մյունխենյան գործարքի հետ - CivilNet

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ նախորդ ամսվա սկզբին Սպիտակ տանը նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վաղաժամ ներկայացվում է որպես խաղաղության մեծ առաջընթաց։ Ինստիտուտի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը սպառնում է ամրապնդել Ադրբեջանի նվաճողական օրակարգը և ճանապարհ հարթել նոր ցեղասպանական գործողությունների համար։

Օգոստոսի 8-ին ստորագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը թղթի վրա խոստանում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանի սահմանազատում և առևտրային ուղիների բացում, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող միջանցք, որը հայտնի է որպես «Թրամփի ճանապարհ» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP)։

Լեմկինի ինստիտուտը պնդում է, որ սա խաղաղության վաղաժամ տոնակատարություն է, իսկ Ադրբեջանի վերջին զանգվածային հանցագործությունները և հետևողական ռազմատենչությունը մնում են անպատասխան։ Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է, որ առանց «Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող կոնկրետ մեխանիզմների»՝ այս գործարքը կարող է ճանապարհ բացել նոր պատերազմի և նույնիսկ սպառնալ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությանը։

Ինստիտուտի հիմնական մտահոգություններից է նաև Հայաստանի համաձայնությունը հրաժարվելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված գործերից՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Բաքվին դեմ հայցեր է ներկայացրել ռասայական համակարգային խտրականության և ցեղասպանական գործողությունների համար։ Ադրբեջանը ներկայացրել է հակահայց։

«Այս գործերն այսօր միակ իրավական մեխանիզմներն են, որոնք կարող են ապահովել որոշ ճշմարտություն և հաշվետվություն»,- նշվում է հայտարարությունում։ Հայաստանի հարկադրաբար հրաժարումը դրանցից, ըստ Ինստիտուտի, կնշանակի արդարության մերժում՝ 2023-ին Լեռնային Ղարաբաղից (Արցախից) տեղահանված ավելի քան 100,000 հայերի համար։

Լեմկինի ինստիտուտը դատապարտում է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության Ադրբեջանի պահանջը։ Ինստիտուտի կարծիքով՝ նման պահանջները միջամտություն են Հայաստանի ներքին գործերին և սպառնում են անժամկետ ձգձգել խաղաղության որևէ պայմանագրի ստորագրում։

Լեմկինի ինստիտուտը Սպիտակ տանը կնքված գործարքը համեմաատում է 1938-ի Մյունխենի գործարքի հետ և նշում, որ սա խաղաղեցում է «ցեղասպանական բռնապետության հանդեպ»։ Այն հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմակի հայտարարությունները, որոնք ժխտում են Հայաստանի գոյության իրավունքը, Բաքվում հայ գերիների ու պատանդների շարունակվող բանտարկությունը և Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների պատմությունը։

«Թույլ տալով, որ խաղաղության համաձայնագրի ներկայիս տեքստը մնա անփոփոխ՝ Թրամփի վարչակազմը վտանգում է լեգիտիմացնել և ուժեղացնել Ադրբեջանի ընդարձակողական և հակահայ օրակարգը»,- նշվում է հայտարարությունում։

Ինստիտուտը ԱՄՆ-ին հորդորում է Ադրբեջանից պահանջել կոնկրետ քայլեր նախքան որևէ պայմանագիր վերջնականացնելը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակում; Ադրբեջանի կրթական համակարգի և պաշտոնական հռետորաբանության բարեփոխում՝ հակահայ ատելությունը վերացնելու համար; «Արևմտյան Ադրբեջանի» դոկտրինի ապամոնտաժում, որով Ադրբեջանի իշխանությունները հավակնում են ողջ հայկական տարածքին; Արցախի ապագայի շուրջ բանակցություններ՝ հիմնված ինքնորոշման և մշակութային ժառանգության պահպանման սկզբունքների վրա։
 

Ինստիտուտը զգուշացնում է, որ առանց այս երաշխիքների ներկայիս «խաղաղության» գործընթացը ավելի շուտ կհաստատի անպատժելիությունը, քան կկանխի նոր հանցագործությունները։

Հայտարարությունում նշվում է, որ խաղաղությունը չի կարող հաստատվել «ցեղասպանության կամ վերապրածների պահանջների վրայով տրակտորով անցնելու միջոցով»։

«Պատմությունը մեզ զգուշացնում է՝ ցեղասպան բռնապետներին կարճաժամկետ շահերի համար հանդուրժելու վտանգների մասին,- ասվում է հայտարարությունում։- Իսկական խաղաղությունը պահանջում է արդարություն, հաշվետվություն և ինքնության պաշտպանություն։ Ցանկացած այլ տարբերակ նոր աղետի վտանգ է պարունակում հայ ժողովրդի համար»։

Լեմկինի ինստիտուտը հիմնվել է ցեղասպանության կանխարգելման և մարդու անվտանգության պաշտպանության նպատակով։ Այն կրում է Ռաֆայել Լեմկինի անունը՝ իրավաբան, որը սահմանել է «ցեղասպանություն» եզրույթը և կարևոր դեր ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման գործում։ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տեղակայված ինստիտուտը համատեղում է հետազոտական, իրավական և իրավապաշտպան աշխատանքները։ Այն պարբերաբար հրապարակում է գնահատականներ ու նախազգուշացումներ այն տարածաշրջանների վերաբերյալ, որտեղ առկա են ցեղասպանության ռիսկեր, և հանդես է գալիս միջազգային հանրությանն ուղղված կոչերով։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պшտերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացում
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը․ մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,  Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։  Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։  Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջան
ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:  «Ճշմարիտ խոստում – 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», –  նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տ
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին
Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով