Submitted by H.Aslanyan on
Կործանիչ

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից անմիջապես հետ ՆԱՏՕ-ի կործանիչը Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։Կենտրոնի խոսնակի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն, որն, ամենայն հավանականությամբ, երկրի օդային տարածք էր մտել Բելառուսի կողմից, խոցվել է Պրատկունայ գյուղից ոչ հեռու՝ երկրի մեծությամբ երկրորդ Կաունաս քաղաքի մերձակայքում:Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խոցում են ԱԹՍ Լիտվայի օդային տարածքում:

Սարքի ծագումը դեռևս պարզված չէ:Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկություն են իրականացնում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկնքում այն պահից ի վեր, երբ այդ պետությունները 2004 թվականին միացան դաշինքին:

Reuters-ի տվյալներով՝ այս առաքելության շրջանակում ինքնաթիռներն ավելի վաղ խոցել են ուկրաինական ԱԹՍ-ներ, որոնք շեղվել էին իրենց ուղղությունից. միջադեպերը տեղի են ունեցել Էստոնիայի օդային տարածքում՝ մայիսին, իսկ Լատվիայի օդային տարածքում՝ հունիսին և օգոստոսին:

Լիտվայի բանակը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Դեպքի վայրում հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ, այնտեղ աշխատում են զինվորականներն ու ոստիկանությունը:

«Մենք չենք շտապի եզրակացություններ անել. կանցկացվի հետաքննություն՝ բոլոր հանգամանքները գնահատելու համար: Ակնհայտ է, որ նման միջադեպերի նվազումը քիչ հավանական է:

Այս պահին գլխավորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակչության համար», – հայտնել են լիտվացի զինվորականները՝ շնորհակալություն հայտնելով դաշնակիցներին օպերատիվ արձագանքի և ճշգրիտ խոցման համար։

Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի ուղղությամբ մեծ հեռահարության ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումները, այդ թվում՝ Բալթյան ծովի տարածաշրջանում: Ուկրաինական ԱԹՍ-ներն ավելի վաղ մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այդ միջադեպերը բացատրել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որոնց ազդեցությամբ ԱԹՍ-ների թռիչքի հետագիծը փոխվել է:

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԳ
Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին
Մասուդ
Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները
Գզոյան
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարներին նվիրված հիմնարար աշխատություն
Նախագիծ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին
Կործանիչ
Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել
Գալուզին
ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել. Գալուզին
Փյունիկ
Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը
Ֆինլանդիա
Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը
Թուրքիա
Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում
Գրոնո
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հաքան
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան. օրակարգում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն են
Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը
Նեթանյահու
Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում. Նեթանյահու
Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար