Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
Բաքվի բանտում գտնվող Լևոն Մնացականյանն այսօր «նշում է» ծննդյան 61–ամյակը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանն ադրբեջանական գերության մեջ է 2023թ․ սեպտեմբերի 29-ից։
Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված կեղծ մեղադրանքները, նշել է, որ թեև Բաքվում իրեն մեղադրում են ապրիլյան քառօրյա պետերազմը պլանավորելու մեջ, սակայն հայկական կողմի գործողությունները միայն պաշտպանողական են եղել։ ՊԲ նախին հրամանատարը պնդել է, որ պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ինչ վերաբերում է արցախյան առաջին մարտերին ՊԲ նախկին հրամանատարի մասնակցությանը` Լևոն Մնացականյանը շեշտել է, որ չի մասնակցել Թունելի և Բաշլըբելի գործողություններին, որում Բաքուն իրեն մեղադրում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն