Submitted by H.Aslanyan on
Փաշինյան-Լուկաշենկո

«Լուկաշենկոն միայն միջոց է». ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանն ըստ քաղաքագետի

Պատճառաբանությունը, որով ՀՀ վարչապետը չմեկնեց ՌԴ` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու, հավատ չի ներշնչում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Ինչպես հայտնել ենք, Փաշինյանը դեկտեմբերի 25-ին սոցցանցում գրեց, որ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Թույլ տվեք չհավատալ այն հայտարարությանը, որ Covid-ի պատճառով է, որ նա անձամբ չի մասնակցել ԵԱՏՄ նիստին. Covid-ը` որպես տարբեր նիստերի չգնալու պատճառաբանություն, Փաշինյանը բազմաթիվ անգամներ բերել է։ Մինչդեռ ես նմանատիպ պատճառաբանություն չեմ լսել, երբ խոսք է գնացել ամերիկյան կամ եվրոպական որևիցե միջոցառման մասնակցել-չմասնակցելու մասին»,- ընդգծեց Միքայելյանը։

Նա կարծում է, որ թե՛ ՌԴ չմեկնելը, և թե՛ ԵԱՏՄ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած «լեզվակռիվը» մեկ նպատակ են հետապնդում` ՌԴ-ից ՀՀ-ն հեռացնելը, և դա թելադրվում է Արևմուտքի կողմից։

«Արևմուտքից խնդիր է դրված, որ ՀՀ-ն ԵԱՏՄ գոտում մեկուսանա, ու Փաշինյանն այդ խնդիրը լուծում է` որքան հնարավոր է` դիստանցիա պահելով եվրասիական ինստիտուտների հետ։ Դա դեռ մասնակի է արվում, ոչ թե լիարժեք` ինչպես, օրինակ, ՀԱՊԿ-ի դեպքում, որտեղ ֆորմալ առումով դեռ անդամակցում ենք։ Ռուսաստանից դիստանցիա պահելու քաղաքականության մասին է խոսքը, որտեղ Բելառուսն ընդամենը միջոց է դիտարկվում Փաշինյանի կողմից»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով` եթե դիտարկում ենք Փաշինյանի պատճառաբանությունը, որ նեղացել է ադրբեջանամետ Լուկաշենկոյի քաղաքականությունից, ապա այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի նեղանում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, և անընդհատ փորձում է նրանց հետ հանդիպել։

«Եթե նրանցից չի նեղանում, ապա նրանց աջակից Լուկաշենկոյից ինչո՞ւ է նեղանում»,- տարակուսում է Միքայելյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել