ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունել. ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել, ՌԴ-ն՝ դեմ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է բանաձեւ «Ուկրաինայում ամուր խաղաղությանն աջակցելու» մասին: 107 երկիր քվեարկել է կողմ, 21-ը՝ ձեռնպահ, 12-ը՝ դեմ:
Դեմերի շարքում են Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Մալին:
Հայաստանն ի դեպ քվեարկել է ձեռնպահ: Ձեռնպահ են քվեարկել նաեւ Միացյալ Նահանգները: Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Թուրքիան քվեարկել է բանաձեւին կողմ:
Ավելացնել նոր մեկնաբանություն