Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողությունը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություն իրականացնելը։
Այն կսկսվի, Եթե Միացյալ Նահանգները որոշի, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում ամերիկյան ուժերի դեմ։
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է պաշտպանվի Իրանի կողմից հնարավոր սպառնալիքից: Դրա համար պետք է բավականաչափ ուժ ունենալ Մերձավոր Արևելքում։ Դրանք կավելանան, ընդգծել է պետքարտուղարը։
Մարկո Ռուբիոն տարածաշրջանում ամերիկյան զորքերին Իրանի հարվածների հավանականությունն իրական է անվանել: Այս մասին նա հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Ավելացնել նոր մեկնաբանություն