Submitted by H.Aslanyan on
Մարթա

Մարթա Կոսը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նարատիվը«Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ:

Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ, այ’ո, ես հավատում եմ: Ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և գիտեք, այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ»,- ասել է Կոսը։ Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ միմյանց երկրներ, ինչը նախկինում ուղղակի անհնար էր պատկերացնել։

ԵՄ բարձր հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաև Թուրքիայի դերակատարումը։ «Վաղը ես հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, մենք կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Դրսից հետևելով` դուք, գուցե,  կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են:

Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է  նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը երկու երկրների միջև, դա տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված:

Եվ իմ կարծիքով, այո, դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս՝ ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը (խմբ․ նկատի ունի Հայաստանը)  և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ:

Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- եզրափակել է Մարթա Կոսը:Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել