Submitted by H.Aslanyan on
Սաղաթելյան

Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, ադրբեջանցիներին` Հայաստանում բնակեցում) քարոզարշավը. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը գրում է.  «Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում։

Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև աղմկահարույց բանավեճի առաջարկը։ Առաջարկից առաջ Նիկոլը լավ գիտեր, որ իր հետ նախկին նախագահները չեն բանավիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նույնիսկ Ալիևի հետ չի բանավիճել։ Ինչպես հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանավիճել ցեղասպանության փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստեր են, որոնք բանավեճի առարկա են փորձում դարձնել բացառապես մեր թշնամիները։

Ուրեմն խնդիրը ոչ թե բանավեճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղավորների նշանակումը։

Այսպիսով մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման և սահմանազատման անվան տակ նոր տարածքների հանձնում, վերջնական կապիտուլյացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները։

Եվ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների հանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնեն Փաշինյանի կողմից լարած ծուղակը և ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրված կեղծ օրակարգին։

Հետևաբար մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն.

-համախմբել ուժերը սպասվող սպառնալիքներ կանխելու ուղղությամբ։

Հ.Գ. Այս առումով չափազանց գնահատելի է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները և փաստարկված այլընտրանքային առաջարկների ներկայացումը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել