
Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք. Փաշինյան
Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Այս մասին Էստոնիայում վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են և հիմնված են լինելու փոխադարձ շահերի վրա։ Հաճախ հնչում են արտահայտություններ, որոնք ճիշտ չեն արտացոլում իրականությունը: Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Մենք ուզում ենք ավելի լավացնել մեր հարաբերությունները Վրաստանի, Իրանի հետ։ Եվ, իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն