Submitted by H.Aslanyan on
Խաչատրյան

Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ և այս իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ. Արթուր Խաչատրյան

Փաշինյանն ասում է՝ ինչ ուզել եք, տվել ենք, էլ ի՞նչ եք ուզում, պատրաստ ենք ամեն ինչ զիջել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

«Ադրբեջանը, անկախ այս իշխանությունների հավաստիացումներից, թե բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դեպի խաղաղություն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով: Ինչքան այս իշխանություներն ասում են՝ կզիջենք, մի՛ խփեք, այդքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ ու լկտի է դառնում:

Նայեք Ադրբեջանի պահանջները 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան և այսօր, որովհետև Փաշինյանը չի կարողանում, ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական ագրեսիվ և հայակործան քաղաքականությանն ու նկրտումներին: Ամբողջ հոդվածը դա էր»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, թե Փաշինյանն էսկալացիայի վտանգ է տեսնում, նա ասաց. «Վտանգի մեջ կա նաև փաստացի կեղծիք, որովհետև այդ կանոնակարգը, որն ինքը բերեց ԱԺ և անցկացրեց ասում է՝ այո, սահմանազատումն Ալմաթիի հիման վրա է, եթե խաղաղության պայմանագրով այլ բան նախատեսվի, իսկ ո՞վ գիտի ինչ կարող է նախատեսվել և Ադրբեջանն ի՞նչ կպահանջի»:

Ճշտող հարցին էլ՝ ուզում է ասել, որ այս հոդվածը բանակցային պրոցեսի փակուղային վիճակի մասին է և պատերազմի անոնսի՞, Խաչատրյանն ասաց, որ ուզում է ասել՝ բանակցային գործընթաց չի եղել:

«Բանակցային գործընթացը, երբ երկու հավասարազոր կողմեր՝ բարի կամքի դրսևորմամբ, փորձում են իրար հետ գալ փոխադարձաբար ընդունելի լուծմանը չի եղել։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ և այս իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ։ Սկսենք նրանից, թե եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ կողմերը կանգնում են այն դիրքերի վրա, որոնք ունեն, ինչի՞ ինքը 60 կամ 40 կիլոմետր հետ քաշվեց, ադրբեջանական նախկին Ղուբաթլուի շրջանից։

Այդ ինչի՞ց ելնելով ինքն Ադրբեջանին զիջեց Շուռնուխի ճանապարհը։ Ինչի՞ ինքը չմիջամտեց Խծաբերդի դեպքերին, գոնե ասեր՝ Ադրբեջա՛ն, մի՛ արա։ Իսկ անոնսի հետ կապված ինքն ասում է, որ լավ, ինչ ուզում ես կտամ, գնանք այդ թուղթը ստորագրենք։ Ինքը ասում է ես ոչ մի բան չեմ, ես չեմ նախատեսում քո վրա հարձակվել, ի դեպ, այդ հեքիաթը, որ Հայաստանը նախատեսում է հարձակվել Ադրբեջանի վրա և դրա համար համար հրավիրեց եվրադիտորդներ, դա էլ էր հեքիաթ, չէ՞, որովհետև եթե Ադրբեջանը մտավախություն ունենար, որ Հայաստանը հարձակվելու է իր վրա, ինքը եվրադիտորդներ կուզենար»,- ընդգծեց պատգամավորը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել