Թաթոյան

Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց. Թաթոյան

Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:  

Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:

Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:

Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջագային դատական գործընթացի պայմաններում:

Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ:

Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի»»,- գրել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

լիլիթ
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մոնիտորինգային միսիա ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը
Հրանուշ
«Փաշինյանը գլխիվայր շուռ է տվել գիտական տերմինները». ազգագրագետը վարչապետի գաղափարախոսության մեջ Կոմկուսին բնորոշ տարրեր է տեսնում
Ֆիդան
Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ-ի և Չինաստանի արտգործնախարարների հետ
Ալեն
Ալեն Սիմոնյանն Իտալիայի Սենատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՌԴ-ԱՄՆ
ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի՝ Ուկրաինային սատարող բանաձևի նախագիծը. Reuters
ՊՆ
Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները. ՊՆ
Լավրով
Լավրովը մտադիր է այցելել Թուրքիա Ուկրաինայի հարցով բանակցելու համար
դատ
Բաքվում ընթացող «դատի» ժամանակ հայ գերիները չեն ընդունել իրենց մեղավորությունը
Լավրով
ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
զենք
Թուրքական «MKE» ռազմարդյունաբերական ընկերությունը ծրագրում է արտադրել նոր զինամթերք
պուտին թրամփ
Թրամփ-Պուտին հանդիպումը կախված է Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացից. Ռուբիո
Մակունց
Մակունցը Պենտագոնում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Տիգրան Աբրահամյան
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները արձանագրում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Աբրահամյան
ալիև
Ալիևի այցը ժամանակավորապես բռնազավթված Արցախ
Սրբուհի Գալյան
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Գալյան
Տաթևիկ  Հայրապետյան
Այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». Հայրապետյան
շարժում
Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը. ՀԱՍԵ Արցախի թեմ
դատ
Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «գործերով» շինծու դատավարության հերթական նիստը
Մակրոն
Եվրոպան պատրաստ է ստանձնել մայրցամաքում անվտանգության ապահովման պատասխանատվությունը. Մակրոն
թանդիլյան
Միջազգային հանրությունը պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ. Թանդիլյան
սենատ
Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին
ղալիբաֆ
Մենք չենք ընդունում տարածաշրջանում օտար ուժերի որևէ միջամտություն. Իրանի խորհրդարանի նախագահը՝ Բաքվում
ռուբեն
Հայաստանում չպետք է հանրաքվե անցկացվի ադրբեջանական պահանջով։ Երբեք։ Որևէ հանրաքվե։ Վերջակետ. Ռուբեն Մելիքյան
Արցախ
Արցախյան շարժումը համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց ՀՀ-ի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը․ Տիգրան Աբրահամյան
շարժում
37 տարի անց․ արցախյան շարժման հրամայականն այսօր
ո
Սահմանադրության փոփոխությունը նպատակ ունի իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար. Վարուժան Գեղամյան
Փաստ
Նման պայմաններում խաղաղության համաձայնագիրը դե ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի. «Փաստ»
զենք
Թուրքերը Նախիջևանում զենք են արտադրելու
Թաթոյան
Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածը Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն․ Արման Թաթոյան
Տիգրանակերտ
Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր