Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար
Սպիտակ տունը բացահայտել է, թե որքան է Իրանի վրա հարձակումը արժեցել ԱՄՆ գանձարանին։
Իրանի վրա ԱՄՆ հարձակումը մինչ օրս ԱՄՆ գանձարանին արժեցել է 12 միլիարդ դոլար, ըստ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթի։
«Վերջին թիվը, որի մասին ինձ տեղեկացրել են, 12 միլիարդ դոլար էր։ 12 միլիարդ դոլարը այն գումարն է, որը մենք մինչ օրս ծախսել ենք», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Հասեթը CBS-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ վարչակազմն ունի բավարար հաստատված միջոցներ գործողությունն Իրանում շարունակելու համար։
Ըստ Հասեթի, եթե անհրաժեշտ լինեն նոր հատկացումներ, Սպիտակ տան համապատասխան գործակալությունները կարող են դիմել Կոնգրեսին։
Ավելացնել նոր մեկնաբանություն