Submitted by H.Aslanyan on
Վահե

Նիկոլը գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում

Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում

Մինչ տարբեր քաղաքական շրջանակներ զբաղված են ցուցակներ քննարկելով և թեկնածուներ հորինելով 2026-ի ընտրությունների համար, Նիկոլը փոխում է պայմանները և մթնոլորտը, որում կլինեն ընտրությունները։

Պարզ ասած, կար  և կա հստակ ռիսկ, որ նա մինչև ընտրությունները Հայաստանին կարող է մեծ վնաս տալ, եթե նոր զսպող համակարգեր չձևավորվեն։

Ինչի է արել Նիկոլը

a.     Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։

b.     Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։

c.     Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։

d.     Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ—ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։

e.     Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։

Ի՞նչ կատարվեց միակողմանի զիջումների մասին հայտարարությունից հետո

-       Մեծ հաշվով, ոչ մի բան։ Եվ չէր կարող լինել որևէ լուրջ բան, որովհետև հակաիշխանական համակարգերը, ինչպես միշտ, անպատրաստ են։  Ինչպես գիտենք՝ նրանք հիմա այլ պրոցեսով են զբաղված։

-       Լայն հասարակությունը չի հասկանում կատարվածի հրեշավորության չափերը, մեզ վրա կախված սպառնալիքները։

-       Նիկոլի հայտարարություններից հետո այնքան ցաքուցիրիվ, խելոք-անխելք, հետաքրքիր, հիմար, կարևոր, վտանգավոր արձագանք սփռվեց հակաիշխանական համակարգերից, որ ակնհայտ է դարձավ, որ մենք տապալելու ենք մեր հասարակությանը իրավիճակը ճիշտ ներկայացնելու և պայքարի կոնսոլիդացիայի գործը։

Կարիք կա համակարգված խոսքի. ինչ բացատրել ժողովրդին

-       Միջնորդներին հեռացրել է, ասել՝ ուղիղ եմ բանակցում։ Նրան զգուշացնում էին, որ չի կարելի, չլսեց։

-       Որպես սրա հետևանք՝ Ալիևը մեծացրեց պահանջները, և Հայաստանն ընդունեց բոլոր պահանջները։

-       Հայաստանը գնացել է միակողմանի ծանր զիջումների։

-       Նիկոլը Հայ ժողովրդին դրել է ստորացուցիչ, ֆեյք ընտրության առաջ։ Նա ասելու է՝ ես համաձայնություն եմ ձեռք բերել աշխարհի առաջ, եթե ես ընտրվեմ՝ կստորագրեմ, կլինի խաղաղություն, չեմ ընտրվի՝ չի ստորագրվի, կլինի պատերազմ։ Ծայրահեղ սուտ, ծայրահեղ վտանգավոր ընտրություն։ Համագործակցելով Ադրբեջանի հետ՝ երկարացնում է իր իշխանությունը։

Ինչ պետք է անի հակաիշխանական համակարգը

n  Դադարեցնի ներքին կռիվը. սա պետք է լինի 3-րդ կողմի՝ գիտակից հասարակության պարտադրանքը։  

n  Պահանջի փաստաթղթի հրապարակայնացում։ 

n  Հստակ ներկայացնի ՔՊ կառավարման հետևանքները՝ մի քանի պարզ կետով։ Կազմի շատ կարճ, շատ ամփոփ մի տեղեկանք։

n  Ներկայացնի հստակ ծրագիր՝ ի´նչ են անելու այն ուժերը, որոնք կարող են կազմել նոր իշխանություն։

Չի կարելի ցաքուցրիվ հայտարարել՝ դեմ ենք սրան, դեմ ենք նրան, Սահմանադրությանը դեմ ենք, գրողուցավին կողմ, և այլն։ Չի կարելի դրվագային հականիկոլություն անել։ Նման դեպքում Նիկոլը հաղթելու է, իսկ երկիրը՝ պարտվելու։

Նոր իշխանության չասված ասելիքը հասարակությանը

1.     Ինչպե՞ս ենք շարունակում բանակցությունները

2.     Ինչպե՞ս ենք գնում խաղաղության

3.     Ինչպե՞ս ենք գնում Դեէսկալացիայի

4.     Ինչպե՞ս ենք գնում հետպատերազմյան վերականգնման՝ բոլոր հիմական ոլորտներում

Եթե մենք սա չենք կարողանում անել, ապա մենք Նիկոլին տալիս ենք լրիվ լեգիտիմ իրավունք՝ անելու իր պատկերացրածը։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ մենք failed պետություն ենք։ Իսկ լիդերության հայտ ներկայացնողները և քաղաքական դաշտը կիսելու է պատմական պատասխանատվությունը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս