
Նիկոլը հայ-թուրքական հարաբերություններում իրեն չի պահում այնպես, ինչպես՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում, դա մեկ բացատրություն ունի․ Միհրան Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանըիր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե նկատել եք՝ Նիկոլը հայ-թուրքական հարաբերություններում իրեն չի պահում այնպես, ինչպես պահում է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Անշուշտ, Նիկոլը Էրդողանի առաջ կզել է, բայց ոչ վեցնոցի մակարդակի, ինչպես Ալևի պարագայում է:
Սա ունի մեկ բացատրություն. ինքնիշխան կզածը Էրդողանի հետ հարաբերություններում Հայաստանի սահմանին կանգնած ռուսական բանակի գործոն ունի, ինչը թույլ է տալիս կզածին համոզված լինել (առնվազն հուսալ), որ թուրքական բանակը Արաքսը չի անցնելու:
Ալիևի հետ հարաբերություններում ռուսական բանակի գործոն չկա, կա ինչ-որ եվրոպական հեռադիտակավորների գործոն, այլ կերպ ասած՝ ոչինչ էլ չկա: Ու Նիկոլը դա շատ լավ գիտի: Հենց սա է պատճառը, որ ինքնիշխան կզածը պատրաստ է Ալիևին նույնիսկ սեփական պապու գերեզմանը հանձնել, միայն թե Բաքվում նստող խազեինը չջղայնանա ու թույլ տա կզածին հայ ժողովրդի վրա «խաղաղության օրակարգ» ծախել»:
Ավելացնել նոր մեկնաբանություն