Submitted by H.Aslanyan on
Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:

Գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերվում է անկախության և ազգային ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:

Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:

Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլ իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:

Ադրբեջանի նախագահը, ում երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:

Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները