
Իսրայելը շարունակում է հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա
Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային, ինչպես նաև լիբանանասիրիական սահմանին գտնվող Բեքաայի և Հերմելի շրջաններին:
Հարձակումների հետևանքով Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում մեկ ընտանիքից 4 մարդ է վիրավորվել:
Այս մասին հայտնում է Al Mayadeen լրատվական ալիքը։
Իսրայելական օդուժը մի շարք հարձակումներով նաև թիրախավորել է հարավային Լիբանանի Ազզա և Ռումին քաղաքների միջև ընկած բաց տարածքը, Ջաբուրի բարձունքները։ Շարունակելով իսրայելական կողմից Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտումները` իսրայելական օդանավերը թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ կրակակետերը, ստորգետնյա ապաստարանները և պահեստները։
Տեղեկությունների համաձայն՝ Հերմելի հյուսիսային շրջանում հարված է հասցվել նաև շիա ստորաբաժանումների ճամբարին, սակայն հետևանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել
Ավելացնել նոր մեկնաբանություն