ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Եվրամիությունը խորապես ափսոսում է Արցախում տեղի ունեցած միջադեպի համար, որը հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն կոչ է արել ամբողջական հետաքննություն կատարել, ինչպես նաև կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել հետագա գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը։
Ավելացնել նոր մեկնաբանություն