Submitted by H.Aslanyan on
Այվազյան

Զելենսկին ոչ Արշակ թագավորն է, ոչ էլ Վասակ Մամիկոնյանը, և ոչ էլ Ուկրաինան է Հայաստանի դաշնակիցը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն է. պատմաբան

Պատմաբան Արմեն Այվազյանի գրառումը. «Որպես քաղաքագետ-միջազգայնագետ դեռ վերլուծում, ստուգում և վերստուգում եմ Թրամփ-Վենս-Զելենսկու չարաբաստիկ հանդիպման բուն պատճառներն ու աշխարհաքաղաքական հետևանքները, այդ թվում՝ մեր տարածաշրջանի ու Հայաստանի համար։

Բայց պատմաբանիս միտքն աշխատում է մի փոքր այլ ուղղությամբ՝ փնտրելով այդ հանդիպման պատմական նմանօրինակները և համեմատելով դրանք Վաշինգտոնում տեղի ունեցածի հետ։ Զարմանալիորեն, առաջինը, ինչ հիշեցի, Հին Հայաստանի պատմությունից հետևյալ ուշագրավ դրվագն էր.

«Ապա պատահեց այս օրերից մեկում, որ Հայոց Արշակ թագավորը մտավ Պարսից արքայի ախոռներից մեկը, իսկ Պարսից արքայի ախոռապետը նստած էր ներսը՝ ախոռում։ Երբ նա թագավորին տեսավ, ոչ մի մեծարանք կամ ողջույն չտվեց և նրան անուշադրության մատնեց ու դեռ ավելին՝ ծաղրեց և անարգանքի ենթարկեց նրան՝ ասելով. «Այծ հայերի թագավոր, եկ այս խոտի խուրձի վրա նստիր»։

Երբ այս խոսքերը լսեց Մեծ Հայքի զորավար և սպարապետ Վասակը, Մամիկոնյան տոհմից, սաստիկ բարկացավ ու զայրացավ և, քաշելով իր սուրը, որ կախած էր մեջքից, հարվածեց, տեղնուտեղը նույն ախոռի մեջ էլ գլխատեց պարսից արքայի ախոռապետին, որովհետև չկարողացավ լսել ու կուլ տալ իր թագավորի անարգումը. նա բազում անգամ ավելի լավ էր համարում իր անխուսափելի մահը, քան իր տիրոջ հասցեին որևէ վիրավորանք կամ անարգանք լսելը» (Փաւստոս Բուզանդ. Պատմություն Հայոց, Դ, Գլ. ԺԶ)։

Այո՛, փոխվել են ժամանակները, վերափոխվել են կայսրությունները, այլ են նաև արժեհամակարգային հիմնադրույթները... Զելենսկին ոչ Արշակ թագավորն է, ոչ էլ Վասակ Մամիկոնյանը, և ոչ էլ Ուկրաինան է Հայաստանի դաշնակիցը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն է։ Բայցևայնպես, պատմությունը յուրաքանչյուր դարաշրջանում պարզապես նոր շղարշով է ներկայացնում նույն դասերը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները