Submitted by detq-editor on
Իրանը հայտնել է ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ հրթիռ ստեղծելու մասին

Իրանը հայտնել է ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ հրթիռ ստեղծելու մասին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաքիրին հայտարարել է, որ իրանցի մասնագետները հիպերձայնային բալիստիկ հրթիռ են ստեղծել, որը կարող է ոչնչացնել շարժվող ծովային մեքենաները և թռչել ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ։ Ինչպես փոխանցում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին Բաքիրին ասել է Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ։

 

Վերջինս հայտնել է, որ հրթիռի պայմանական փորձարկումները հաջող են անցել։ Նրա խոսքով՝ այս հրթիռների արտադրությամբ Իրանը դարձել է աշխարհում նման հրթիռներ ունեցող երեք երկրներից մեկը։

 

Բաքիրին պնդել է, որ բալիստիկ հրթիռի արագությունը 8 մախ է, որ ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ է, իսկ հեռահարությունը՝ 1500 կիլոմետր։ Նա նշել է, որ Իրանի զինանոցում նման հրթիռի առկայությունը թույլ կտա երկրի շրջակայքի ծովերում ստեղծել անվտանգության գոտի՝ մինչև հազար կիլոմետր շառավղով։

 

Միևնույն ժամանակ իրանցի գեներալը չի տեղեկացրել, թե հրթիռի փորձարկումները երբ և որտեղ են տեղի ունեցել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն