Submitted by detq-editor on
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ  Բախմուտը կարող է ընկնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Բախմուտը կարող է ընկնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքն կարող է ընկնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ինչպես փոխանցում է Bloomberg լրատվկան գործակալությունը, Ստոլտենբերգն այս մասին ասել է տոկհոլմում կայացած ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

 

Ստոլտենբերգն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուսական կողմը Բախմուտը գրավելու ընթացքում մեծ կորուստներ է կրում։ Նրա խոսքով՝ այն, ինչ Ռուսաստանին պակասում է որակապես, նրանք փորձում են փոխհատուցել քանակապես։

 

«Նրանք մեծ կորուստներ են կրել։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ Բախմուտն ի վերջո կարող է ընկնել՝ մոտակա մի քանի օրվա ընթացքում»,- հայտարարել է նա։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը կշարունակեն Բախմուտի պաշտպանությունը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն