Թուրքական մամուլի անդրադարձը Հայաստանի՝ Հնդկաստանից հաուբիցային համակարգեր գնելու լուրերին
Թուրքական մամուլը հերթական անգամ անդրադարձ է կատարել Հայաստան-Հնդկաստան ռազմավարական համագործակցությանը։ Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը Հնդկաստանից գնում է 155 միլիմետրանոց ինքնագնաց հաուբիցային համակարգ՝ լեռնային շրջաններում օգտագործելու համար։
Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է 155 միլիմետր/39 MARG ինքնագնաց հաուբից՝ մշակված «Kalyani Strategic Systems» ընկերության կողմից։ «Kalyani Group»-ի պաշտոնյաները հայտարարել են, որ հաուբիցային համակարգը հնդկական ընկերության կողմից մշակվել է 8 ամսում և փորձարկվել Հնդկաստանի Բալասորում և Պոկրանում։
Շեշտվում է, որ վերոնշյալ հաուբիցային համակարգի 40-օրյա փորձարկումից հետո ՀՀ իշխանությունների հետ պարզվել է, որ այն համապատասխանում է ՀՀ զինված ուժերի չափանիշներին, և ստորագրվել է պայմանագիր։ Այդ հաուբիցները նախատեսված են հատուկ լեռնային շրջաններում օգտագործելու համար։
Թուրքական մամուլը նաև նշում է, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերին Հնդկաստանից պատվիրել է մոտ 245 միլիոն դոլարի ծանր սպառազինություն։ Պատվերը բաղկացած է հայրենական «Pinaka» բազմափող հրթիռային կայանքներից, հակատանկային հրթիռներից և զինամթերքից, որոնք օգտագործվում են նաև հնդկական բանակում։
Ավելացնել նոր մեկնաբանություն