Submitted by detq-editor on
Իրանի հետ համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է. Ուլյանով

Իրանի հետ համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է. Ուլյանով

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Իրանի և միջազգային տերությունների միջև համաձայնագիրը գրեթե պատրաստ է։ Այս մասին ռուս դիվանագետն ասել է «Al-Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Ուլյանովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները խոչընդոտներ են ստեղծում Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու ճանապարհին։  «Համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է, բայց ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն են, որ խոչընդոտում են համաձայնագրի վերականգնմանը»,- ասել է նա։

 

Ռուս դիվանագետը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի վերջերս Թեհրան կատարած այցը դրական զարգացում էր, որը ճանապարհ է բացել որոշ չլուծված խնդիրների կարգավորման համար։

 

Հիշեցնենք, որ այս շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին այցելել է Իրան և հանդիպումներ ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային ծրագիրը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն