Submitted by detq-editor on
Բախմուտը գրավելու դեպքում Ուկրաինայի արևելքում ռուսական գրոհը կհասնի իր գագաթնակետին

Բախմուտը գրավելու դեպքում Ուկրաինայի արևելքում ռուսական գրոհը կհասնի իր գագաթնակետին

Ուկրաինայի արևելքում ռուսական ուժերի գրոհը կհասնի իր գագաթնակետին, եթե վերջիններիս հաջողվի գրավել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը։ Այս մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցում։

 

Վերլուծաբանները հայտնում են, որ մարտի 7-ի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերն ավարտել են Բախմուտկա գետի միջոցով կանոնավոր դուրսբերումն արևելյան Բախմուտից։ Նրանց խոսքով՝ այս մասին են վկայում տեսողական ապացույցները և արբանյակային պատկերները:

 

Զեկույցի համաձայն՝ մարտի 8-ի դրությամբ ռուսական զորքերին հաջողվել է գրավել Բախմուտի կեսից ավելին։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այժմ ռուսական զորքերը կկենտրոնացնեն իրենց հարձակումները Բախմուտից հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք՝ Բախմուտկա գետը շրջանցելու համար։

 

Միևնույն ժամանակ, ռուսական զորքերը դժվար թե կարողանան արագորեն շարժվել Բախմուտից այն կողմ՝ մանևրներ սկսելու համար համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով։

 

Վերլուծաբանները հավելել են նաև, որ ռուսական ստորաբաժանումների մեծ մասը հյուծված է և չի կարող առանց լրացուցիչ համալրման շարունակել իր առաջխաղացումը։ Այս համատեքստում ենթադրվում է, որ շուտով Ուկրաինայի արևելքում ռուսական հարձակումը կհասնի իր գագաթնակետին։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն